Բավ է պառակտվել
22-11-2023 20:04

Արազ Օզբիլիսը մտադիր է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտարարել է կարիերան ավարտելու և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է լրագրողներին Օզբիլիզը:

Հայտնի մարզիկը հիշեցրեց, որ միշտ նպատակ է ունեցել օգուտ բերել հայկական ֆուտբոլին.

«Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,-ասաց Օզբիլիզը:

Արազ Օզբիլիզը հայազգի ֆուտբոլիստ է, ծնվել է Ստամբուլում, բայց մեծացել է Նիդեռլանդներում, ուր տեղափոխվել է նրա ընտանիքը։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքս»-ի կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին։

FAF ֆան շարժումը պահանջում է Հֆֆ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել (տեսանյութ)
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Հայաստանում
Հայաստանը մտադիր է դեսպանություններ բացել Կորեայում և Լյուքսեմբուրգում. Միրզոյան
Հայաստանի ԱԽ քարտուղարը պանելային քննարկում կունենա Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Ալեն Սիմոնյանը Լեհաստանի նախագահին ասել է, որ Եվրամիությունը հրաժարվել է Հայաստանին տեխնիկական աջակցություն տրամադրել