Նովի Սադում (Սերբիա) ավարտված մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը բարձրացավ պոդիումի ամենաբարձր աստիճան՝ 9։3 հաշվով հաղթանակ տանելով ռուս Բայսանգուր Օսմաեւի հետ մենամարտում։
Եվս երեք հայ ըմբիշներ բրոնզե մեդալներ ստացան. Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) դաժան պայքարում հաղթանակ կորզեց ադրբեջանցի Մոհամմադ Աբբասզադեից, Արմեն Պապիկյանը (48 կգ) ուժեղ գտնվեց մոլդովացի Դանիել Նեգրուից, իսկ Եղիշե Մոսեսյանը (65 կգ) հաղթեց ռումինացի մարզիկ Դավիդ Բոյցեայի դիմադրությունը.
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Նովի Սադում ավարտված մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալային աղյուսակում գրավել էր երկրորդ տեղը։