Բավ է պառակտվել
05-12-2023 12:16

Սպորտային մարմնամարզության 2027 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիան և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան պայմանագիր են ստորագրել 2027 թվականին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու մասին։ Այս մասին երկուշաբթի ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 2024-2030 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկմանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Արդեն կա պայմանավորվածություն, և հաջորդ տարի մենք Փարիզում հայտ կներկայացնենք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզական և մշակութային խաղերի ընդլայնման համար, որտեղ և կկայացվի վերջնական որոշումը»,- ասաց նա։

Ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ստորագրվել է նախօրեին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը։

ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել ԱԱ-2026-ի վիճակահանության մեջ
FAF ֆան շարժումը պահանջում է Հֆֆ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել (տեսանյութ)
Օլիմպիական կրակի փոխանցումավազքին առաջին անգամ մասնակցեց Հայաստանի մարզիկը
Giro d'Italia-ն կօգնի Հայաստանին անցկացնել ավտոճանապարհային հեծանվավազք. 130 կմ տարածությունը կընդգրկի բոլոր մարզերը
Ռոնալդուն ճանաչվել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ խաղի վատագույն խաղացողը