Բավ է պառակտվել
25-06-2024 20:38

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չորս հայ ըմբիշներ դուրս եկան եզրափակիչ

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկան մարզիկների առաջնության եզրափակիչում Հայաստանի չորս մարզիկներ կպայքարեն ոսկու համար։ 45 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը 8:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիժատ Իսկանդարլիին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուս մարզիկ Ասլանբեկ Կոստոևի հետ։

Եզրափակիչ դուրս եկավ նաև Յուրիկ Մխիթարյանը (51)՝ 8:0 հաշվով առավելության հասնելով ռումինացի ըմբիշ Լուիս Վլադի նկատմամբ։

Եզրափակչում Մխիթարյանը կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովի հետ։ 60 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 14։9 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վադիմ Մատրոսին։ Եզրափակչում Մարգարյանը կհանդիպի ադրբեջանցի ըմբիշ Այխան Ջավադովի հետ։ 110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանը եզրափակիչում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկու հետ։ Կիսաեզրափակչում Կիրակոսյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիս Լազարովին։

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և նվաճել ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել ԱԱ-2026-ի վիճակահանության մեջ
FAF ֆան շարժումը պահանջում է Հֆֆ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել (տեսանյութ)
Օլիմպիական կրակի փոխանցումավազքին առաջին անգամ մասնակցեց Հայաստանի մարզիկը
Giro d'Italia-ն կօգնի Հայաստանին անցկացնել ավտոճանապարհային հեծանվավազք. 130 կմ տարածությունը կընդգրկի բոլոր մարզերը