Բավ է պառակտվել
16-08-2023 15:03

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և նվաճել ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ

Օգոստոսի 14-ին Հորդանանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Հայ ըմբիշը մեկնարկում վստահ հաղթանակ է տարել, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել է ԱՄՆ ներկայացուցչին: Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, Էդիկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:
Սփոփիչ գոտեմարտում 6:3 հաշվով հաղթանակի շնորհիվ Հարությունյանը դուրս է եկել բրոնզի համար պայքարի: Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին:
Օգոոստոսի 16-ին բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն կավարտվի օգոստոսի 21-ին:

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չորս հայ ըմբիշներ դուրս եկան եզրափակիչ
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում
Հայ ռազմագերիների մասնակցությունը ադրբեջանական հեռուստատեսությունով Ժնևյան կոնվենցիայի ուղղակի խախտում է. Հայաստանի ՄԻՊ
Ադրբեջանում պահվում է առնվազն 55 հայ գերի, նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան. փաստաբան