Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայում ավարտված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին են կանգնել 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, ով եզրափակչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին, և Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը վերջին մենամարտում հաղթեց ռումինացի մրցակցին։
Փոխչեմպիոնի կոչմանն արժանացավ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, իսկ բրոնզե մեդալները թիմին բերեցին Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ):
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Արթուր Շախպազյանը (63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը: