Բավ է պառակտվել
07-12-2023 20:20

Հայ մարզուհին բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան պրիում

Հայ մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան պրիում, որը վարկանիշային է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի համար։

18-ամյա մարզոըհին (մինչև 55 կգ) երկամարտում ցույց է տվել ընդհանուր 189 կգ արդյունք (81 կգ + 108 կգ), հայտնում է ՀՀ սպորտի նախարարությունը։ Ավելին, «հրում» վարժությունում Գրիգորյանը գերազանցեց երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցած սեփական արդյունքը։

Սա Գրիգորյանի առաջին մեդալն է մեծահասակների մրցաշարում. նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում
Հայաստանը 9 մեդալ է նվաճել Ռումինիայում ընթացող բռնցքամարտի պատանիների առաջնությունում
Հայ դպրաոցականները երեք մեդալ են նվաճել Շվեյցարիայում կայացած քիմիայի օլիմպիադայում
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել ԱԱ-2026-ի վիճակահանության մեջ
FAF ֆան շարժումը պահանջում է Հֆֆ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել (տեսանյութ)