Ռումինիայում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 ոսկե, 7 արծաթե մեդալ։ Եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ոսկե մեդալակիրներ դարձան 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը եւ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։
Արծաթե մեդալներ նվաճեցին 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։
Բավ է պառակտվել