Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը 49կգ քաշային կարգում նվաճեց առաջին տեղը ընդհանուր բարձրացրած քաշի հաշվարկով և արծաթե մեդալ նվաճեց լավագույն բարձրացրած քաշով, հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայաստանի hավաքականի մյուս մարզիկ Արթուր Բաբայանը Աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։
Վաղը նրանք կրկին կմրցեն, այս անգամ մեծահասակների հետ։