Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սաներ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը։
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանը և Հրանտ Թոփչյանը։
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան անցկացվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ը, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Բավ է պառակտվել