Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 5 մեդալ իսպանական Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
63 կգ քաշային Յուրա Հովեյանը արժանացավ ոսկե մեդալի, Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ արծաթե, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ)՝ բրոնզե մեդալների։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է չորրորդ տեղը, հայտնում է հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիան։
Ազատ ոճի ըմբիշները պայքարի մեջ կմտնեն հունիսի 30-ին։
Տեսանյութում Գարպար Տերտերյանի մենամարտն է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաևի հետ, աղբյուրը՝ Wrestling-Armenia։