Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը երկամարտում։
67 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Գոռ Սահակյանը, որը պոկում վարժությունում 140 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում 165 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ երկամարտում առաջին տեղը գրավեց 305 կգ արդյունքով։
Նախօրեին երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեց 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը:
Բավ է պառակտվել