ԵՄ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն ասել է, որ Ադրբեջանի խոստումները միջազգային իրավունքին համապատասխանելու և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ հավակնությունների բացակայության մասին կեղծ են։
«Այժմ՝ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո, մենք գտնվում ենք Հայաստան հարձակման անմիջական սպառնալիքի տակ», - ասել է Բալայանը Brussel’s Signal-ին տված հարցազրույցում։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական ծրագրերի համար մինչև հիմա չի առերեսվել որևէ կոնկրետ հետևանքի։ Ադրբեջանը կանգ չի առնելու, քանի դեռ չի բախվել հավաքական Արևմուտքի գործնական քայլերի։
Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց, որին հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը, նշում է լրատվամիջոցը։
Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային, որն անվանել էր «հակաահաբեկչական օպերացիա», հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը։ Հայաստանը պնդում է, որ Ալիևը մտադիր է ավելի հեռուն գնալ, մասնավորապես՝ իրականացնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը, որը կկապի Ադրբեջանը իր անկլավային Նախիջևանի հետ։
Բալայանի կարծիքով, ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։ Նա նաև ասել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել» հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի ընդունած համանման բանաձևից հետո։
Բանաձևում Եվրախորհրդարանի անդամները դատապարտել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման համար, տարածաշրջանից հայերի զանգվածային արտագաղթը համեմատել էթնիկ զտումների հետ, ինչպես նաև առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ԵՄ-ի հետ գործող էներգետիկ և վիզային համաձայնագրերը։