Բավ է պառակտվել
01-07-2024 18:29

Տասը մեդալ և թիմային 2-րդ տեղ՝ Հայաստանի հավաքականի գերազանց արդյունքը բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Սարաևոյում ավարտված Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում նվաճել է 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Մեդալների քանակով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 38 երկրների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումներ են շնորհվել Ամեստ Աֆրիկյանին (48 կգ), Սիմոն Սիմոնյանին (48 կգ) և Սամվել Սիրամարգյանին (75 կգ):

Արծաթե մեդալակիրներն էին Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ) և Արտեմ Ստեփանյանը (66 կգ):

Հայաստանի հավաքականի միակ բրոնզե մեդալը բերեց Հրաչ Խաչատրյանը (+80 կգ):

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքում անցկացվել է մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը և ավարտվել հունիսի 30-ին։

Օլիմպիական կրակի փոխանցումավազքին առաջին անգամ մասնակցեց Հայաստանի մարզիկը
Giro d'Italia-ն կօգնի Հայաստանին անցկացնել ավտոճանապարհային հեծանվավազք. 130 կմ տարածությունը կընդգրկի բոլոր մարզերը
Ռոնալդուն ճանաչվել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ խաղի վատագույն խաղացողը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների առաջնությունում երկու հայ դարձել են չեմպիոն և փոխչեմպիոն.
«Ծնունդդ շնորհավոր, իմ կուռք». Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել