Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում ռուսաստանցի Հրայր Հովհաննիսյանը 4։3 հաշվով հաղթել է հայազգի Գասպար Տերտերյանին։ Այս մասին հայտնում է Wrestling-Armenia-ն։
Արդյունքում Հրայրը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Գասպարը՝ փոխչեմպիոն (մինչև 67 կգ քաշային կարգ)։