Բավ է պառակտվել
15-09-2023 13:59

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1)։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, հաղորդում է armsport–ը։

Մասնագետը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և հանդիպման ուշ մեկնարկի համար։

Նշենք, որ խաղի ընթացքում դաշտի վրայով բաց է թողնվել արցախյան դրոշով անօդաչու թռչող սարք, հայ ու խորվաթ երկրպագուների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։

Այս պահին Հայաստանի հավաքականը յոթ միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: Խորվաթիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Թուրքիայի հավաքականը։

FAF ֆան շարժումը պահանջում է Հֆֆ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել (տեսանյութ)
Հայաստան է մուտք գործել ավելի քան 47 հազար բռնի տեղահանված արցախցի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության թիմային հաշվարկով երրորդն է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 7 հորիզոնականով և զբաղեցրել 90-րդ տեղը
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ