Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ակտիվիստ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը։
Նրանք այնտեղ խաղաղ ակցիա են իրականացնում:
«Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն» թե շատ էժան գներով առևտուր։ Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ»,- գրել է Աբրահամյանը։
Ցուցարարների հիմնական պահանջներից է Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը։
«Միևնույն ժամանակ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում ենք պահանջում հումանիտար օդային միջանցքի տրամադրումը։», - ընդգծել է Աբրահամյանը։
Բավ է պառակտվել