Բավ է պառակտվել
18-09-2023 23:13

Միշելը ողջունել է երկու ճանապարհներով Արցախ հումանիտար մատակարարումների մեկնարկը և կոչ արել սկսել Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Արցախ մարդասիրական բեռների մատակարարումը։

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքով Հայաստանից ալյուր է առաքվել Արցախի մայրաքաղաք, իսկ Ակնայով (Աղդամ)-Ստեփանակերտի ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության (Ռուսաստան, Շվեյցարիա) բժշկական և հիգիենայի պարագաներ. Օրերս նույն ուղղություններով կրկին նախատեսվում են բեռների առաքում ԿԽՄԿ մեքենաներով ՌԴ Ռոստով քաղաքից։

«Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես սկսվել են։ Մենք ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով, hիմա այն պետք է կարգավորվի: Անհրաժեշտ է նաև բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,- գրել է Միշելը X-ի իր միկրոբլոգում։

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից արգելափակված կապող Լաչինի միջանցքում, որը կապում է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, մեկուկես ամսից ավելի է, ինչ Հայաստանից 400 տոննա մարդասիրական օգնություն է սպասում Արցախ անցնելու, իսկ օգոստոսի 30-ից սպասում են նաև Ֆրանսիայից ժամանած 10 բեռնատար՝ մարդասիրական բեռներով։ Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանից Ակնա (Աղդամ)-Ասկերան երթուղով ռուսական մարդասիրական բեռներ են անցել և հասել Ստեփանակերտ։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը Արցախի սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում․ նախագահ
Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը, օդային միջանցք պահանջելով
Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Արցախի ժողովրդի իրավունքների հարցեր
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: