Ղարաբաղի անվտանգության երաշխիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ամենակարևոր և ամենաբարդ կետերից են, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ժամանակին բոլորը քննադատում էին այն իշխանություններին, որոնք Արցախը բանակցային պրոցեսից դուրս էին թողել: Հիմա մենք բերել ենք Արցախը ինչ-որ կարգավիճակով, ինչ-որ ձևով, ինչ-որ ֆորմատով փորձում ենք հասնել նրան, որ բանակցությունների մաս դառնա»,- երեքշաբթի ԱԺ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։
Սակայն, նշեց նա, դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակն են ասում: «Եթե այդ հարցը (ղարաբաղցիների անվտանգության երաշխիքները՝ խմբ.) չլիներ,խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք»,- կարծիք հայտնեց ՀՀ խորհրդարանի նախագահը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման պայմանով։