Բավ է պառակտվել
10-11-2023 11:21

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Բաքվի դեմ հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի համար

ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։

«Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ընթացքում իրականացված լուրջ վայրագությունների համար, իսկ հայերին շարունակելով ապօրինի կալանքի տակ պահել` խորացնում է խնդիրը: Ադրբեջանի վերաբերմունքն այդ բանտարկյալների նկատմամբ, ներառյալ խոշտանգումներն ու սպանությունները, ուղղակի սպառնալիք են ներկայացնում միջազգային իրավակարգի համար»,– հայտարարել է Շիֆը։

Միացյալ Նահանգների հայերն Արցախի ցեղասպան շրջափակման համար Բաքվի դեմ պատժամիջոցներ են պահանջում, Բայդենին ուղարկելով ավելի քան 200 հազար գրություն
Ամերիկացի կոնգրեսականները զգուշացնում են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։