Բավ է պառակտվել
15-08-2023 12:05

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել ՀՀ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նախնական կալանքը։ Այս մասին երեքշաբթի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Աշոտյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել երկու ամիս առաջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նախաքննությունը վարում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչությունը։ Փաստաբանի խոսքով՝ Աշոտյանն իրեն մեղավոր չի ճանաչում և տեղի ունեցողը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում։

Աշոտյանը 2005-2006 թթ աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական՝ կամավոր հիմունքներով; 2009-2016թթ զբաղեցրել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։ Նա այժմ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած նախկին իշխող կուսակցության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է։

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.