Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։։
Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: