Բավ է պառակտվել
29-05-2023 15:01

Չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել. Հայաստանի վարչապետ

Չկա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ և նաև իմ և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավոր է, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի, ես ասեմ, որ մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված առաջարկությունների վերաբերյալ։ Այսինքն՝ դա արդեն 4-րդ խմբագրումն է խաղաղության պայմանագրի, և մեր չորրորդ խմբագրումը մենք փոխանցել ենք ադրբեջանական կողմին և այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- ասել է Փաշինյանը երկուշաբթի Ազգային ժողովում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Քիշնևում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Ուրբաթ օրը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

Սակայն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ընդգրկված չէ հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում։ Նախարարությունից նշել են, որ շարունակվում են քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ։

Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը
Պուտինն ասել է, որ իր կայացրած որոշումները ոչ միայն փրկեցին Ռուսաստանը, այլեւ երկիրը հետ բերեցին անդունդի եզրից.