Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր դատարանը որոշել է կալանավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև ԼՂՀ խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ըստ լրատվամիջոցների՝ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը քննել է Սաբաիլի շրջանային դատարանը՝ դատավոր Ուլվիա Շուկուրովայի նախագահությամբ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 4 ամիս ժամկետով։
Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի դեմ կալանքի դիմումները քննարկվել են դատավոր Ազեր Թաղիևի նախագահությամբ։ Նրանց նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 4 ամիս ժամկետով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները ձերբակալվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայից հետո։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը հաշված օրերի ընթացքում, թողնելով իր տունն ու ունեցվածքը, տեղափոխվել է Հայաստան։ Տարբեր գնահատականներով՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է 15-ից 40 հայ, հիմնականում մարդիկ, ովքեր դեռ հույս ունեն գտնել իրենց անհայտ կորած հարազատներին։
