Բավ է պառակտվել
20-09-2023 10:58

Բոբ Մենենդեսը օրենք կներկայացնի՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ ագրեսիայի համար

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը կներկայացնի օրենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ ագրեսիայի համար։

«Շատ երկար ժամանակ մենք հովանավորել ենք (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևին: Շատ երկար ժամանակ մենք բավականաչափ ամուր դիրքորոշում չենք ցուցաբերել՝ պահանջելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներ, անվտանգություն և ազատություններ: Առաջիկա օրերին ես կներկայացնեմ օրենք, որը կոչված է պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին իր ագրեսիայի համար և աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին»,- ասել է Մենենդեսը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կարող մի կոմ քաշվել, մինչ Ալիևն իրականացնում է էթնիկ զտումների իր արշավը։ «Հատկապես որ մենք որպես ազգ պարտավորվել ենք «այլևս երբեք» թույլ չտալ բռնապետերին ցեղասպանական արշավներ իրականացնել: Մենք պետք է անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղին և աշխատենք միջազգային գործընկերների հետ՝ ճնշելու Ալիևին՝ դադարեցնելու իր դաժան արշավը», - ասել է Մենենդեսը:

Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու հայտարարությամբ հանդես են եկել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնը և Դեյվիդ Վալադաոն։ Նրանք կոչ են արել ԱՄՆ Պետդեպարտամենտին և միջազգային գործընկերներին անհապաղ օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։

«Նախագահ Ալիևը կազմակերպել է այս կանխամտածված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վտարելու նպատակով։ Այսպես կոչված «մարդասիրական միջանցքները», որոնք նրանք բացել են խաղաղ բնակիչների համար, կոչված են միայն շարունակելու էթնիկ զտումների արշավը, բռնության, սովի և վախի միջոցով հարկադրելու նրանց լքել հայրենիքը: Հայերը հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը տուն են կոչել»,- ասվում է կոնգրեսականների հայտարարության մեջ:

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.