Բավ է պառակտվել
05-12-2023 19:24

Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Հայաստան

Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Ավելի ուշ կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Սակայն, մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարեվերջին կամ տարեսկզբին՝ այս ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», - ասել է Մարագոսը։

ԵՄ պատվիրակության երևանյան հանդիպումների ընթացքում «լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։

Հայաստանում ԵՄ առաքելության մասին

2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանում գործում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ երկամյա մանդատով՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ։

ԵՄ առաքելության գլխավոր շտաբը տեղակայված է Եղեգնաձորում (ՀՀ Վայոց ձորի մարզ), բազաներ կան նաև Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, իսկ կապի և աջակցության գրասենյակը Երևանում է։

Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացումն է, վստահության և մարդկանց անվտանգության ձևավորումը հակամարտությունից տուժած շրջաններում և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։

Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ
Հայաստանում Իրանի նոր դեսպանը սկսել է իր առաքելությունը
Հայաստանում առաջին անգամ կմշակվեն կարուսելների տեխնիկական անվտանգության կանոններ
Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
Հայաստանում ԵՄ առաքելությունն ինքն իրեն հերքում է․ դիտորդները եղել են Ադրբեջանի կրակոցների թիրախում