Բավ է պառակտվել
02-08-2023 22:15

Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը

Չորեքշաբթի օրը Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտնել է, որ առաքելությունն, ըստ ծրագրի, մտադիր է Հայաստանում բացել 6 գրասենյակ։ Նա նշել է, որ Կապանից հետո նախատեսվում է կենտրոններ բացել Իջևանում և Եղեգնաձորում։ Ռիթերն ասել է, որ Կապանի կենտրոնը կարևոր է ռազմավարական տեսանկյունից.

«Այս կենտրոնը մեզ հնարավորություն կտա պարբերաբար զեկուցել Սյունիքում և Կապանում տիրող իրավիճակի մասին, հուսով եմ, որ մեր ներկայությունն այստեղ կնպաստի խաղաղ գործընթացին»,- ասել է նա։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ դիտորդական առաքելության առկայությունը Կապանում կարող է նպաստել սահմանին կայունության ապահովմանը։

«Հուսով եմ, որ առաքելությունն իր գործունեությունը կիրականացնի այնպես, ինչպես սպասվում է բնակչության կողմից, և արդյունքները չեն ուշանա»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ կենտրոն բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար առավելագույնի հասցնելով գործառնական կարողությունները։

Հայաստանում Իրանի նոր դեսպանը սկսել է իր առաքելությունը
Մյուս ճանապարհներ բացելը արցախցիների գործն է, Հայաստանը չպետք է միջամտի. ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Հայաստան
Հայաստանում ԵՄ առաքելությունն ինքն իրեն հերքում է․ դիտորդները եղել են Ադրբեջանի կրակոցների թիրախում
Մենք Ալիևին հստակ ասել ենք մեր մտահոգությունները․ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր առաքելությունը Հայաստանում