Բավ է պառակտվել
17-08-2023 12:09

Ադրբեջանական իշխանությունը խորացրել է թշնամանքի նոր ուղղություն․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022թ.-ից սկսած, հայտարարել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
«Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական ներկայացնելու համար:
Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:
Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։
Լրատվամիջոցներից շատերն ակտիվորեն տարածում են այս քարոզչական թեզին նվիրված վերլուծություններ, հարցազրույցներ ու ֆիլմեր, իսկ Baku TV պետական գործակալությունը սկսել է նոր վիդեոշարք՝ «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» և ամենօրյա տեսանյութերով ու վերլուծություններով ակտիվ է պահում թեման հատկապես ներքին լսարանի համար։
Այս թեմայի շրջանակներում տարածվող նյութերը համեմված են Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված մեղադրանքներով, հակագիտական փաստարկներով և ակնհայտ սպառնալիքներով: Ֆիլմերում ներգրավվում են բնակիչներ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից: Ընտրված նման մեթոդաբանությամբ այդ երկրի իշխանությունն ավելի է բորբոքում ադրբեջանական հասարակությունում թշնամանքը հայերի նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ այս պահին հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են ապացույցների ամրագրում` լրացուցիչ հիմնավորելու համար ադբեջանական կառավարության իրական թշնամական մտադրությունները և խաղաղասիրության կեղծիքները:

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.