Բավ է պառակտվել
22-09-2023 11:56

Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթն անընդունելի է. Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Բաքվի ագրեսիան

Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթն անընդունելի է, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը։

«Ադրբեջանը ընտրել է ռազմական ուժի ուղին։ Մենք ակտիվ կերպով դատապարտում ենք Բաքվի հարձակումը և կոչ ենք անում լիովին դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Ընդամենը երկու օրվա ընթացքում շատ մարդիկ են մահացել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունները, բայց այն, ինչ հիմա անհրաժեշտ է, բռնության ամբողջական դադարեցում է։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում բնակվող խաղաղ բնակչության, հատկապես երեխաների պաշտպանության լիարժեք ապահովման համար»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

Միաժամանակ, նրա խոսքով, չի կարելի կասկածի տակ դնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, նշել է արտգործնախարարն, արժանի է ապրելու անվտանգության և իրավունքների պաշտպանության պայմաններում։

Ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար․ Հայաստանի վարչապետ
Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
Արցախի բնակիչները և երևանցիները ցույց են անում՝ ի պաշտպանություն Ղարաբաղում հայերի իրավունքների
Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Երևանին ստորագրել համաձայնագիր՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը․ Զախարովա
ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար