ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը։
«Ըստ առկա տեղեկատվության՝ Վաշինգտոնը և Բրյուսելը նույնպես համոզում են Երևանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը», - ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա նշել է, որ արևմտյան երկրները մոռացել են արժեքների, մարդու իրավունքների մասին և աչք են փակում Հայաստանում ցուցարարների հետապնդումների, ձերբակալությունների և ծեծի վրա։
«Սա սեփական դեմոկրատական արժեքների բացարձակ խախտում է և, ըստ էության, միջամտություն ինքնիշխան պետությունների ներքին գործերին», - ասել է նա։