Բավ է պառակտվել
13-12-2023 14:05

Կիպրոսն անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ միասին արձագանքել նոր, այդ թվում՝ չսպասված մարտահրավերներին․ պաշտպանության նախարար

Կիպրոսն ու Հայաստանը պետք է պատրաստ լինեն արձագանքելու չնախատեսված մարտահրավերներին։ Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալասը։

«Բացի սովորական և կանխատեսելի սպառնալիքների դեմ պայքարից՝ մեր երկրները պետք է զարգացնեն նոր և չնախատեսված մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու իրենց պատրաստականությունը: Մեր երկրների ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի իրականացումը մեր պաշտպանությունը և նախարարությունների ու զինված ուժերի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության շոշափելի ապացույց է»,- ասել է Յորգալասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես նաև հնարավորություն ունեցա նախարար Պապիկյանին տեղեկացնելու Կիպրոսի և Արևելյան Միջերկրական ծովի անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայի հիբրիդային ռազմական գործողությունների մասին, մասնավորապես՝ կղզում և տարածաշրջանում անօրինական միգրացիայի կիրառման միջոցով», - հավելել է նա։

Անդրադառնալով վերջերս Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը՝ Յորգալասն ընդգծել է, որ այդ նախաձեռնությունը պատմական հնարավորություն է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգանքի վրա:

Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է, որ գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր։ Նա նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանն այսօր բախվում են ընդհանուր սպառնալիքների և միավորում են ուժերը դրանց դեմ պայքարելու համար։

«Սա վկայում է, որ երկու երկրները ոչ միայն բարեկամներ են, այլ նաև դաշնակիցներ»,- ընդգծել է նա։

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, չնայած Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.