Բավ է պառակտվել
12-08-2023 11:03

Կոնգրեսական Շիֆը խոստացել է կոչ անել Բայդենին ապաշրջափակել Լաչինի միջանցքը և իր ներկայացուցչին ուղարկել Ղարաբաղ

Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում համաձայնել է նամակ հղել նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով օգտագործել Լաչինի միջանցքի ապաշրջափակման բոլոր հնարավորությունները, ինչպես նաև դիտարկել oդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը:

Ըստ Լուրերի, Շիֆը խոստացել է նաև սեպտեմբերին ներկայացուցիչ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Բըրբանքում, հայտարարել են, որ մեկ օր դադար կտան, իսկ վաղվանից կշարունակեն իրենց ակցիաները։

ԱՄՆ 40 կոնգրեսական Բայդենին կոչ են արել նախաձեռնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն՝ Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.