Բավ է պառակտվել
23-09-2023 20:49

Շատ կարևոր է թույլ չտալ, որ աշխարհը գլորվի դեպի մեծ պատերազմ․ Լավրով

«Այսօր մարդկությունը կրկին, ինչպես շատ անգամներ, հայտնվել է ճամփաբաժանին, շատ կարևոր է թույլ չտալ, որ աշխարհը գլորվի դեպի մեծ պատերազմ», - ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Շաբաթ օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ՝ նա նշել է, որ «մեր աչքի առաջ նոր աշխարհակարգ է ծնվում»։

«Ապագայի ուրվագծերը կերտվում են պայքարում։ Համաշխարհային մեծամասնության միջև, որը պաշտպանում է գլոբալ բարիքների և քաղաքակրթական բազմազանության ավելի արդար բաշխումը: Եվ այն քչերի միջև, ովքեր կիրառում են հնազանդության նեոգաղութային մեթոդներ՝ իրենց գերակայությունը պահպանելու համար, որը կորցնում են»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հաջորդ տարի «Ապագա գագաթնաժողով» անցկացնելու նախաձեռնությամբ։ «Այս նախաձեռնության հաջողությունը կարող է ապահովվել բացառապես բոլոր անդամ երկրների շահերի արդար և ազնիվ հավասարակշռության ձևավորման միջոցով՝ հարգելով մեր Կազմակերպության միջկառավարական բնույթը», - ասել է Լավրովը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր ընդլայնման թեմային: «Ավելի ու ավելի պահանջված է դառնում նաև անվտանգության խորհրդի ընդլայնումը՝ բացառապես նրա կազմում համաշխարհային մեծամասնության երկրների՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի թերներկայացվածության վերացման միջոցով», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով, «կարևոր է, որ Անվտանգության խորհրդի նոր անդամները՝ ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական, հեղինակություն վայելեն և՛ իրենց տարածաշրջաններում, և՛ գլոբալ ընդգրկման այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Չմիավորման շարժումը, «77-րդ խումբը», Իսլամական համագործակցության կազմակերպությունը», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Ժամանակն է դիտարկել նաև ՄԱԿ-ի քարտուղարության ձևավորման ավելի արդար մեթոդները։ Երկար տարիներ գործող չափանիշները չեն արտացոլում պետությունների իրական կշիռը համաշխարհային գործերում և արհեստականորեն ապահովում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների քաղաքացիների անդրսահմանային գերակայությունը»,-համոզված է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ընդհանուր առմամբ հասունացել է գլոբալ կառավարման գոյություն ունեցող ճարտարապետության շուտափույթ բարեփոխումը, որը վաղուց չի համապատասխանում դարաշրջանի պահանջներին։
«Այն վաղուց չի բավարարում դարաշրջանի պահանջներին։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն ԱՄՀ-ում և Համաշխարհային բանկում քվեարկության քվոտաների վերաբաշխման արհեստական սահմանափակումներից՝ գիտակցելով Գլոբալ Հարավի երկրների իրական տնտեսական և ֆինանսական կշիռը»,- ասել է նա։ «Պետք է նաև անհապաղ ապաբլոկավորել ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մարմնի աշխատանքը»,- հավելել է Լավրովը։

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.