Բավ է պառակտվել
31-10-2023 17:22

Մեղրիի հատվածում երկաթուղու կառուցման մասով որոշակի պատկերացում ունենք․ նախարար (տեսանյութ)

Հայաստանի կառավարությունը 2020 թվականից հետո ուսումնասիրություններ է կատարել Մեղրիի հատվածում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Առիթ ենք ունեցել Ճարտարապետության և շինարարության համալսարանին պատվիրել, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվի։ Գիտենք վիճակը և ինչ ծավալի աշխատանք է պետք անել, ինչքան ժամկետներում։ Այսինքն՝ նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի։
Բայց այդ ամենը կարող է տեղի ունենալ, եթե կարգավորվեն քաղաքական, դիվանագիտական և այլ գործոները։ Երբ խնդիրը կգա մեր դաշտ, կլինեն զուտ նախագծային և շինարարական գործընթացներ, որոնց մասին, կրկնում եմ, ունենք որոշակի պատկերացում և սպասում ենք»,- ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ բրյուսելյան եռակողմ բանակցություններից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են գործարկել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին: 2023 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պայմանավորվածությունն այդպես էլ չի իրագործվել, քանի որ դրանից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրաժարվել էր գրավոր հաստատել պայմանավորվածությունը։

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.