Բավ է պառակտվել
30-11-2023 11:43

Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հնարավոր է՝ Փաշինյանը մասնակցի

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, որ հնարավոր է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

«Դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ևս երկու կարևոր իրադարձություն, դա ԵԱՏՄ Գերագույն խորհուրդն է՝ նախագահների մակարդակով դեկտեմբերի 25-ին, իսկ 26-ին՝ ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը», - ասել է նա Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում ընթացող Համագործակցության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդից առաջ։

Լեբեդևը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին իր գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ըստ ավանդույթի ոչ պաշտոնական միջավայրում շփվելու, ընթացիկ հարցեր քննարկելու և կարծիքներ փոխանակելու նպատակով»։

«Ինձ համար՝ որպես ԱՊՀ գլխավոր քարտուղարի, իհարկե, կարևոր է, որ այս բոլոր հանդիպումները, բոլոր այս քննարկումներն ուղղված լինեն Անկախ Պետությունների Համագործակցության հետագա պահպանմանն ու ամրապնդմանը։ Սա ընդհանուր ցանկություն է, սա ընդհանուր նպատակ է, որն առկա է մեր փոխգործակցության մեջ՝ ոչ միայն պահպանել Համագործակցությունը, այլ նաև բարելավել և բարձրացնել նրա գործունեության արդյոնավետությունը»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը
Պուտինն ասել է, որ իր կայացրած որոշումները ոչ միայն փրկեցին Ռուսաստանը, այլեւ երկիրը հետ բերեցին անդունդի եզրից.