Բավ է պառակտվել
20-06-2023 22:50

Փաշինյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ խոսել է Լաչինի միջանցք առաքելություն ուղարկելու կարևորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը։

Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձևը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է ինչ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ:

Փաշինյանն ավելացրել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հեռտոբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը:
Այս առումով, զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաև ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքի ու հետագա ծրագրերի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Միայն ելքի համար. Փաշինյանը խոսել է Լաչինի միջանցքի միակողմանի բացման մասին տեղեկատվության մասին
ԵՄ դիտորդական առաքելության և Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարները կմեկնեն Լաչինի միջանցք
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։