Բավ է պառակտվել
14-06-2023 16:43

Պետք է դադարեցվեն կրակոցները բոլոր ուղղություններով. Տոյվո Կլաարը՝ Հարավային Կովկասում զարգացումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ։
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Պետք է դադարեցվեն կրակոցները բոլոր ուղղություններով: Կարևոր է շարունակել հաջորդական հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որոնք օգուտ կբերեն Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին», - գրել է Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում։
Երեկ և այսօր ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից մի քանի անգամ կրակ է բացել Երասխ գյուղի մերձակայքում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտի և ավտոմեքենայի ուղղությամբ։ Այսօրվա հրետակոծության հետեւանքով վիրավորվել են Երասխում գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի, նրանց վիրահատել են։

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.