Բավ է պառակտվել
17-10-2023 08:38

Ալիևի ելույթը Ստեփանակերտում լավ բան չի նախագուշակում Հայաստանի համար․ Թոմաս դե Վաալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը օկուպացված Ստեփանակերտում Հայաստանի համար լավ բան չի խոստանում: Նման կարծիք է հայտնել Կարնեգի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալն իր X միկրոբլոգում՝ վերլուծելով Ալիևի հայտարարությունը։
Նրա կարծիքով, «դա զայրացած ելույթ է, որը խոսում է անցյալի դժգոհությունների մասին և ոչինչ չի ասում ապագայի կամ հաշտության մասին»:
«Ոչ մի ձիթենու ճյուղ չկա: Խորեոգրաֆիան դա է ընդգծում: Ալիևը կամուֆլյաժ համազգեստով Ստեփանակերտի/Խանքենդիի դատարկ հրապարակում: Ավելի ուշ Ալիևին նկարահանել են լքված փողոցներով և գրասենյակներով միայնակ քայլելիս: «#Ղարաբաղն առանց հայերի»-ի շատ նման ուղերձ՝ ադրբեջաներենով «ադրբեջանական ժողովրդին»:
Փորձագետն ուշադրություն է հրավիրում Ալիևի այն խոսքերի վրա, որ «Ադրբեջանի բոլոր բնակիչները փառաբանում են Ալլահին»։ «Այս «մենք»-ն այստեղ չի ներառում 3 շաբաթ առաջ փախած հայերին, և նրանց վերադառնալու կոչ չկա։
Սա շատ անձնական է հնչում, և ասես Ալիևը դեռ ուզում է հաշվեհարդար տեսնել, իր կարծիքով, 17 տարվա նվաստացման համար, երբ հայերը գերիշխող դիրքում էին: Դր համար նա ծաղրում է Ղարաբաղի հայ առաջնորդներին, ասելով, որ նրանք «թեյ են խմում» Ադրբեջանի բանտերում՝ «սպասելով արդարադատության»։
Դա նաև անձնական էր այն առումով, որ ելույթը համընկավ 2003 թվականին նախագահի պաշտոնում նրա առաջին երդմնակալության 20-ամյակի հետ: Միգուցե նույնիսկ սեպտեմբերյան ռազմական օպերացիան այս ամսաթվի հետ համընկավ։
Սա լավ բան չի հուշում Հայաստանի համար: Այստեղ ոչ մի նշան չկա այն բանի, ինչի կոչ են անում արևմտյան երկրները՝ Ալիևը պետք է սկսի Հայաստանին և Փաշինյանին վերաբերվել որպես գործընկերոջ, ոչ թե պարտված թշնամու։
Փոխարենը, դա հուշում է, որ Ալիևը դեռ հավատում է, որ լեգիտիմություն է ձեռք բերում հանրությունից՝ մոբիլիզացնելով հակահայկական տրամադրությունները: Եվ սրանք ուժեղ նշաններ են, որ նա շարունակելու է սպառնալ հենց Հայաստանին»։

Պենտագոն. Գարնանից ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել խոստացված արկերի 83%-ը և հակաօդային պաշտպանության 67%-ը.
Ուրուգվայը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ հայազգի ռեժիսորի ֆիլմը Բաքվի ճնշման պատճառով չի առաջադրվել Օսկարի։
Հայաստանի ԱԳՆ-ն կոնկրետ պատասխան չի տվել Ադրբեջանի նկատմամբ պահանջները հետ կանչելու մասին հարցին։
Մակրոնը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ