Բավ է պառակտվել
02-10-2023 18:01

Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. թուրք նախարար

Թուրքիայի հեռահաղորդակցության և տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքից»։
Թուրքական A haber հեռուստաընկերության ուղիղ եթերում թուրք նախարարը նշել է, թե Թուրքիայի նախագահի՝ Նախիջևան այցի ժամանակ էլ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը ունենալու է, թե ավտոճանապարհ, թե երկաթգիծ Թուրքիայից մինչև Բաքու։
Աբուլքադիր Ուրալօղլուն պնդել է, թե դեպի թյուրքական աշխարհ և միևնույն ժամանակ դեպի Պեկին ձգվող ճանապարհին «Զանգեզուրի միջանցքը» կարևոր հանգույց է լինելու։ «Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում։ Ճիշտը Հայաստանի միջոցով անցնելն է, եթե չստացվի, ապա Իրանով կանենք այդ միջանցքը։ Նախագահ Էրդողանը հայտնել է, որ Իրանի հետ էլ հնարավոր է, համապատասխան բանակցությունները կան»,–ասել է նա։
Նշենք, որ Թեհրանն արդեն իսկ տարակուսանք է հայտնել հարցի այս ձևակերպման կապակցությամբ։

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.