Բավ է պառակտվել
29-05-2023 10:15

Եվրախորհրդարանում հայտարարել են, որ պետք է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը

Եվրախորհրդարանում հայտարարել են, որ պետք է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ ոչ ԵՄ-ն, ոչ Թուրքիան այլևս չեն ցանկանում, որ երկիրն անդամակցի Եվրամիությանը։

«Վերջին տարիները ցույց տվեցին, որ [ԵՄ-ի և Թուրքիայի միջև] սերտ գործընկերությունը կարևոր է, բայց ոչ ոք չի ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին՝ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ն»,- ասել է Վեբերը երկուշաբթի օրը Funke լրատվամիջոցին տված հարցազրույցում, մեկնաբանելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Թայիփ Էրդողանի հաղթանակը։

«Մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը, քանի որ այն ավելի շուտ արգելափակում է, քան աջակցում հարաբերությունների բարելավմանը»,- կարծում է քաղաքական գործիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին, սակայն այժմ գործնականում սառեցված են արդեն մի քանի տարի:

Վեբերի խոսքով՝ ԵՄ-ն բաց է իր անմիջական հարևանների հետ հետագա համագործակցության համար։ «Սակայն ակնկալիքները պարզ են. Էրդողանը պետք է միավորի և արդիականացնի երկիրը: Մեզ անհրաժեշտ է համագործակցություն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու, միգրացիոն քաղաքականության, տնտեսական արդիականացման և Կիպրոսի հարցում»,- ընդգծել է ԵԺԿ խմբակցության ղեկավարը: «Այժմ Էրդողանը պետք է անհապաղ հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է Վեբերը։

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը (ԿԸՀ) նախնական արդյունքներով ճանաչել է Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը
Պուտինն ասել է, որ իր կայացրած որոշումները ոչ միայն փրկեցին Ռուսաստանը, այլեւ երկիրը հետ բերեցին անդունդի եզրից.
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուբեն Վարդանյանի և հայ բանտարկյալների մասին. Մենք շարունակում ենք գործել
Ալիևը պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ 150 միլիարդ դոլարի վնաս, Սահմանադրության վերանայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում.
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում են Արցախ վերադառնալու իրավունքի մասին, բայց ոչ Հայաստանի իշխանությունները.