Բավ է պառակտվել
02-06-2023 13:32

Մոսկվայում կկայանա տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստը

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- նախօրեին Քիշնևում հայկական սփյուռքի հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը։

Ավելի վաղ աշխատանքային խմբի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ինտերֆաքս»-ին ասել էր, որ կքննարկվեն տեխնիկական, «բայց շատ կարեւոր» մանրամասներ՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի հետ։

«Մենք խոսում ենք այն մասին, որ այս սահմանին լինելու են անձնագրային, մաքսային և բոլոր տեսակի հսկողություն, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ կողմերն «ընդհուպ մոտեցել են մի իրավիճակի, երբ կարող են խոսել այն մասին, որ ի վիճակի են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

«Այդ դեպքում Հայաստանը ևս ապաշրջափակման և Նախիջևանի, Սյունիքի, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների, ինչպես նաև Իրանի հետ կապվելու հնարավորություն կստանա», - նշել է Օվերչուկը։

Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ․ Լավրով
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը