ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Կարևոր հեռախոսազրույց ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ղարաբաղի հայությանն առնչվող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերադառնալ բարի կամքի ոգով երկխոսությանը, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Բորելը։
Օգոստոսի 2-ին Միրզոյանը Բորելի հետ զրույցում ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված Ադրբեջանի գործողությունները։