Բավ է պառակտվել
07-09-2023 20:50

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա՝ չնայած կազմակերպության հասցեին հնչող քննադատություններին. Փոխնախարար

Հայաստանում ՀԱՊԿ-ին քննադատում են մի շարք պատճառներով, սակայն կազմակերպությունից հանրապետության դուրս գալու հարց օրակարգում չկա, ասել է հինգշաբթի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Նման հարց մեր օրակարգում չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ավելի վաղ Մոսկվան մտահոգություն էր հայտնել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության կապակցությամբ։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ռուսական կողմը ելնում է այն բանից, որ պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ երկրների հետ զորավարժությունների անցկացման պրակտիկային։ «Հայաստանը ՀԱՊԿ գծով դաշնակից է, մենք առաջնորդվել և առաջնորդվում ենք այն բանով, որ դաշնակցայնության ոգուց ելնելով պետք է հավատարիմ մնալ զորավարժությունների գործելակերպին նրանց հետ, ովքեր մտնում են այդ միության մեջ։ Մենք մեր հայ դաշնակիցների, Հայաստանում դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունն ենք հրավիրել այն բանին, որ դա մեր կողմից ընկալվում է մտահոգության տարրով»,- ասել է Ռյաբկովը։

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է Երասխի ուղղությամբ կրակից հետո սահմաններին տիրող իրավիճակը
Հայաստանը հիմնավորված դժգոհություն ունի ՀԱՊԿ-ից․ Պապոյան
ՀԱՊԿ վեհաժողովին ՀՀ-ի բացակայությունը չի ազդի կազմակերպության ՀՕՊ-ի մասին որոշման վրա․ ՌԴ փոխարտգործնախարար
Շոյգուն նշել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի նախապատրաստական աշխատանքներին
Միութենական պետությանն անդամակցելու հարց օրակարգում չկա. Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյին