Բավ է պառակտվել
31-05-2023 18:56

Միութենական պետությանն անդամակցելու հարց օրակարգում չկա. Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:
«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանը չի ստացել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան»:

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա՝ չնայած կազմակերպության հասցեին հնչող քննադատություններին. Փոխնախարար
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.